Adanas

«Ադանաս» ընկերությունը ներկայացնում է սեփական արտադրության «Արմսպունգ» “Armsponge” ապրանքանիշի՝ սպունգներ, լաթեր, անձեռոցիկներ և տան մաքրության այլ պարագաներ:

Ավելի քան 4 տարի լինելով առաջատարներից մեկը հայկական շուկայում՝ «Ադանաս»-ի առաջնային նպատակն է. հեշտացնել հայ սպառողի կենցաղը՝ առաջարկելով բարձրորակ արտադրանք և միաժամանակ մրցակցային գներ:

Իր գործունեության ընթացքում «Արմսպունգ» ստացել է բազմաթիվ մրցանակներ, պատվոգրեր և՛ որպես լավագույն արտադրող, և՛ որպես պարտաճանաչ հարկատու:

Բացի սեփական արտադրության ապրանքներից, «Ադանասը» առաջարկում է նաև ներկրված ապրանքատեսականի՝ կապված խոհանոցի և տան մյուս հատվածների մաքրության հետ: «Ադանասի» արտադրանքը ներկայացված է Հայաստանի սուպերմարկետներում և առևտրի կետերում:

Օնլայն Խանութ

 

Համակարգը պատրաստվել է Armsponge ընկերության պատվերով՝ իրենց պահանջներին համապատասխան։

Համակարգի նպատակն էր հեշտացնել և լուծել ընկերության ղեկավարների կողմից պատվերների հավաքագրման գործընթացի խնդիրը։

Համակարգը պարզ է և մատչելի հաճախորդների համար։ Ստեղծված վեբ կայքի բոլոր էջերը կառավարվում են կառավարման վահանակով։

 

 

Կառավարման վահանակում մշակվել է անհատական զեղչերի և ծանուցման համակարգ, ինտեգրված են վճարային համակարգեր։ Կայքը ռեսպոնսիվ է հարմարեցված բոլոր տեսակի էկրանների համար։ Պատրաստվել է նաև բջջային հավելված որի միջոցով հաճախորդներին յուրաքանչյուր պահի հասանելի կլինի ծանուցումները և հնարավորությունը պատվերներ կատարելու։