Champagne

Երեւանի «Շամպայն գինիների գործարան» ԲԲԸ
Շամպայն գինիների գործարանը հիմնադրվել է 1939թ-ին:
Սկզբում գործարանը արտադրում էր միայն քաղցր և չոր գինիներ:
1954թ-ից արտադրամասը ընդլայնվել է  և հիմնվել է շամպայն գինիների արտադրություն:
1995թ.-ից Երեւանի «Շամպայն գինիների գործարան»-ը սեփականաշնորվել է եւ վերկազմակերպվել  Երեւանի «Շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ն։
Երեւանի «Շամպայն գինիների գործարան»-ը եղել և մնում է Հայաստանում եզակի իր տեսակի մեջ , որն արտադրում է շամպայն գինիների ողջ տեսականին, ֆրանսիական տեխնոլոգիայով’ դասականից մինչև հավաքածու:
Կես դարից ավելի գործարանի տեսականին արժանացել է շամպայն գնահատողների սիրուն եւ բարձր հարգանքին ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:
Գործարանը լիովին հագեցած է միջազգային չափանիշներին համապատասխան արտադրության տեխնոլոգիայով, որակի հսկման լաբորատորիայով, ինչպես նաեւ բարձր որակավորում ունեցող մասնագետներով։ Գործարանում արտադրվող արտադրանքը լիովին սերտիֆիկացված է՝ պահպանելով պետստանդարտների անհրաժեշտ պայմանները։

WMS, BI համակարգերի ներդնում

 

Մեր ընկերությունը կատարել է աշխատանքներ որոնք տարբեր ոլորտներ կդարձներ ավելի հեշտ կառավարելի և փոխկապակցված: Համակարգը նախատեսված է մենեջերների, առաքողների, վաճառքի տնօրենի և պահեստապետի գործառույթները վերահսկելի դարձնելու համար: Իրականացրել ենք բիզնեսի ավտոմատացման աշխատանքներ ինչպիք են՝

 

  • դինամիկ զեղչային համակարգ իր տեսակավորումով հաճախորդի պահանջներին համապատասխան:

 

  • Քարտեզի ինտեգրմամբ իրականացրել ենք մենեջերների և առաքիչների շարժի վերահսկողություն:  Համակարգը գրանցում է մենեջերի, առաքիչի անցած երթուղին և յուրաքանչյուր խանութում անցկացրած ժամանակը: 

  • Գրաֆիկական պատկերների ինչպես նաև թվային եղանակով պատվիրաուն կարողանում է տեսնել գործարքների, շահույթի, վաճառքների և վճարումների տվյալները՝ օրվա, ամսվա, տարվա կտրվածքով:

 

  • Պատվերների մուտքագրում ըստ խմբաքանակի:

 

  • Յուրաքանչյուր ապրանքի հանձնման ընդունման, ետ վերադարձի և այլնի դեպքում ծանուցման հնարավորություն: