GreenTec

Greentec ընկերությունը մասնագիտանում է ջրամեկուսացմամբ, ձայնամեկուսացմամբ, հակահրդեհային և ջրամերժ ծածկապատմամբ: Հիմնադրված 2002 թվականին որպես Legion Parisp LLC, ընկերությունը վերանվանվել է Greentec և այսօր համարվում է մեկուսացման համակարգերի ոլորտում առաջատարներից մեկը։

Greentec-ը տրամադրում է միայն նորարարական, էկոլոգիապես մաքուր և ժամանակակից տեխնոլոգիաներով պատրաստված նյութեր, որոնք արագ են կիրառվում և մատչելի են արժեքով։ Ընկերությունը մատակարարում է մի շարք նյութեր, որոնք նախատեսված են ջրամեկուսացում, ձայնամեկուսացում, ջերմամեկուսացում, ինչպես նաև այլ հատուկ ծառայություններ՝ ներառյալ:

  • Գոլորշամեկուսացում
  • Տանիքների, հատակների, լողավազանների, ջրամբարների, կամուրջների և այլ կառույցների ջերմամեկուսացում

Greentec-ը շարունակում է մնալ առաջատար ոլորտում՝ ապահովելով որակյալ ծառայություններ և էկոլոգիապես մաքուր լուծումներ տարբեր կառուցողական և կառուցապատման նախագծերի համար։

Bitrix24 CRM համակարգ

Ընկերությունում ներդրել ենք Bitrix24 համակարգը: Հաղորդակցություններ, փաստաթղթեր և աշխատանքային հոսքեր՝ յուրաքանչյուրը կառավարվում է բիզնես հարթակում: Այս հարթակը իր մեջ ներառում է անհրաժեշտ գործիքակազմ՝ հեռախոսակապ, փոստ, սոցիալական ցանցեր, գովազդային հաշվառում, պահեստներ, վճարում, առաքում, Հաճախորդներ, գործարքներ, լիդեր, հաճախորդների տվյալնների բազան ևս ստեղծվում և պահպանվում է այստեղ:

 

ՀԾ ինտեգրացիա, զանգերի կենտրոն

Իրականացրել ենք ՀԾ ինտեգրացիա, դրա միջոցով հնարավոր է միացնել համակարգերը տարբեր ոլորտներում, ինչպիսիք են՝ Հաշիվների մուտքագրում, բանկային գործարքների ավտոմատացում , ֆինանական հաշվարկներ և այլն: Միացրել ենք  զանգերի կենտրոնը CRM համակարգին: Այն հնարավորություն է տալիս հետևել զրույցների ընթացքին հաճախորդի հետ և բարձր պահել սպասարկման որակը: