Yerevan Mall

Yerevan mall-ը հանդիսանում է լավագույն շոփինգի և ժամանցի վայրը Հայաստանում : 200-ից ավել բրենդներ, կինո, ժամանց և շատ ավելին: Այն բացվել է 2017 թվականին և բավականին արագ ձեռք է բերել մեծ ճանաչում տեղական ու միջազգային այցելուների շրջանում: Առևտրի կենտրոնը զբաղեցնում է ավելի քան 60,000 քառակուսի մետր տարածք և ունի բազմաբնույթ խանութներ, ռեստորաններ, սրճարաններ, ժամանցային և մանկական վայրեր:
Yerevan Mall-ում տեղադրված են բազմազան բրենդային խանութներ՝ տեղական և միջազգային ապրանքանիշեր, որոնք առաջարկում են տղամարդկանց, կանանց և երեխաների հագուստ, կոշիկներ, կոսմետիկա, տեխնիկա և շատ այլ ապրանքներ։ Yerevan Mall-ում կգտնեք բազմաթիվ ռեստորաններ ու սրճարաններ՝ հայկական, եվրոպական, ասիական և ֆասթֆուդ խոհանոցներով, որոնք տրամադրում են խոհանոցների բազմազանություն։ Այստեղ կկարողանաք վայելել համեղ սնունդ, ինչպես նաև անցկացնել ժամանակ ընկերների ու ընտանիքի հետ։ Yerevan mall-ը հանդիսանում է սննդի և ժամանցի լավագույն վայրը Երևանում 

 

 

BI և CRM համակարգեր

 

 

Բիզնեսի մասշտաբային լինելը դժվարեցնում է կառավարման գործընթացը: Մեր թիմի նպատակն էր իրականացնել աշխատանքներ, որոնք թույլ կտային բիզնեսում որոշումները կայացնել ավելի ճիշտ և նպատակային ինչպես նաև կհեշտացներ կառավարման գործընթացը ցանկացած ոլորտում:

Dashboard

 

Մեր կողմից ստեղծված համակարգը ներառում էր մի քանի բաժիններ որոնցից մեկը՝ Dashboard-ն է, որը գծապատկերների միջոցով ցուցադրում է թվերը՝ հիմնված տարբեր վերլուծությունների վրա: Այստեղ նաև կարողանում են կատարել համեմատականներ՝ ամենավաճառվող ապրանքը, արդյունավետ և անարդյունավետ խանութներ և այլն: Գծապատկերների տվյալները զտվում են ըստ նախընտրելի ժամանակահատվածի:

 

Report Generator

 

Համակարգում ներառել ենք հաշվետվությունների համակարգ (Report Generator) Օգտագործելով այն ստեղծում են անհրաժեշտ տվյալներ: Այն թույլ է տալիս բիզնեսի կարգավիճակն ավելի լավ պատկերացնելու համար համեմատել ժամանակահատվածները: Ցուցիչների վրա կիրառելով ֆունկցիաներ, ստացված արդյունքը կարողանում ենք գեներացնել հաշվետվությունների մեջ և այս ամենը տևում է առավելագույնը մի քանի րոպե:

Chart Generator

 

Ստեղծված համակարգը նաև ներառում է Chart Generator բաժինը, որտեղ օգտագործելով տվյալների բազայի յուրաքանչյուր սյունակ՝ ստեղծվում են բոլոր անհրաժեշտ հաշվարկային տվյալները: Այն թույլ է տալիս հարմարավետ կերպով դիտել տվյալները գծապատկերների և գրաֆիկների տեսքով, որոնք տրամադրում են տեսանելի և հեշտ ընկալվող պատկերացումներ՝ բիզնեսի վիճակի վերաբերյալ: