
ՍԻԹԻ ՆԵՍԹ ընկերության աշխատակիցները լավ են պատկերացնում, թե ինչն է կարևոր ներդրողների, կառուցապատողների, շինարարական ընկերությունների և իհարկե վերջնական գնորդների համար:
ՍԻԹԻ ՆԵՍԹ-ը տրամադրում է ծառայությունների լայն շղթա (խորհրդատվական, գործառնական, կազմակերպչական) բոլոր տիպի առևտրային և բնակելի նաշանակության գույքերի համար՝ սկսած թաունհաուսներից և վիլաներից մինչև բազմաբնակարան բնակելի համալիրներ, բնակելի հյուրանոցներ և բիզնես կենտրոններ: Նրանք ոչ միայն հնարավոր են դարձնում նախագծեր, որոնք ունեն ֆինանսավորման կամ կոնցեպտային նոր լուծումների կարիք, այլ նաև ուղեկցում և աջակցում են կառուցապատողներին որոշումների կայացման բարդ գործընթացներում՝ նոր նախագծերի մշակման և գործող նախագծերի արդյունավետության բարձրացման շրջանակներում:
ՍԻԹԻ ՆԵՍԹ-ը ծառայությունների նոր էկո համակարգ է՝ ուղղված արժեք ավելացնելուն նախագծերի սաղմնային փուլից մինչև վերջնական վաճառք: