Հաճախ տրվող հարցեր
Ովքե՞ր կարող են դիմել մեզ
-Մենք աշխատում ենք թե՛ նոր մեկնարկող բիզնեսի, թե՛ արդեն իսկ կայացած ու տարիների փորձ ունեցող ընկերությունների հետ։
Ինչպե՞ս է հնարավոր մեկ կազմակերպությունում իրականացնել բազմաթիվ նեղ ոլորտների վերաբերող խորհրդատվություն։
-Ներկայացնող էքսպերտներից։ Նրանց ներգրավելլիս մեծ ուշադրութոյւն ենք դարձնում փորձառությանն ու շարունակաբար զարգանալու պատրաստակամությանը։ Հենց այս սկզբունքն էլ հնարավորություն է տալիս ապահովել լավագույն որակ և արդյունավետություն։
Ինչպե՞ս է իրականացվում Ձեզ հետ համագործակցությունը և ի՞նչ փուլեր է այն ենթադրում։
- -Նախնական քննարկումից հետո որոշում ենք, թե ընկերության ո՞ր ոլորտում ենք իրականացնելու աշխատանքները։
- -Իրականացվում է նախնական աուդիտ՝ պարզելու և վեր հանելու խնդիրները։
- -Մշակվում է աշխատանքային պլան, ճանապարհային քարտեզ։
- -Իրականացվում է պրոցեսների ներդրման փուլը։
- -Անցկացվում են դասընթացներ, վորքշոփեր, մաստեր կլասսեր՝ ըստ անհրաժեշտության տարբեր պրոցեսներ։
- -Իրականացվում է շարունկաբար վերահսկողություն։
- -Արդյունքներն ամփոփվում են՝ սահմանվում են նոր նպատակներ։