
Decora Group-ը հանդիսանում է տան վերանորոգման, կահավորման, բարձրակարգ կահույքի և կահավորման պարագաների ոլորտում միջազգային առաջատար ընկերությունների պաշտոնական մատակարարը Հայաստանում: Ընկերությունը զբաղվում է նաև բարձրորակ ներքնակների և անկողնային պարագաների արտադրությամբ և արտահանմամբ:
Այսօր Decora Group-ը հայաստանյան շուկայում ներկայանում է Domus, Decora, Duson, Bardi խանութների ցանցով։ Ընկերությունը վաճառք է իրականացնում ինչպես խանութ-սրահների, այնպես էլ տարածաշրջանային վերավաճառողների մեծ ցանցի միջոցով։
Decora Group-ը համագործակցում է ավելի քան 90 ընկերությունների հետ Գերմանիայից, Իտալիայից, Իսպանիայից, Ավստրիայից, Լեհաստանից, ԱՄՆ-ից, ՉԺՀ-ից, ՌԴ-ից, ԱՊՀ և շատ այլ երկրներից։ Գործընկերների ցանկը օրեցօր ընդլայնվում է։ Գործունեության 23 տարիների ընթացքում Decora Group-ը ձևավորել է յուրահատուկ գործելաոճ, հաստատել է շուկայում իր ուրույն դիրքը՝ սպառողին առաջարկելով լայն տեսականի և բարձրորակ սպասարկում։