Garant Logistics

Garant Logistics-ը համաշխարհային՝ լոգիստիկ ընկերություն է որը մատուցում է լոգիստիկ ծառայություններ ամողջ աշխարհում: Գործելով ավելի քան 100 երկրներում իրականացնում է ցանկացած տեսակի բեռների՝ ցամաքային փոխադրումներից մինչև ծովային փոխադրումներ, բրոքերային ծառայություններ և լոգիստիկ աութսորսինգ:

Ֆիզիկապես գտնվելով Հայաստանում՝ նրանց թիմը մատուցում է բեռնափոխադրման անհատականացված ծառայություններ ամենատարբեր բիզնեսների համար ողջ աշխարհում՝ փոխադրելով բեռը անհրաժեշտ ուղղությամբ։ Բեռնափոխադրման առաջին և ամենակարևոր կետը առաքանին հնարավորինս արագ իր նպատակակետին հասցնելն է։ Նրանք աշխատում են ճկուն գրաֆիկով և կրճատում են թղթաբանական ժամանակատար պրոցեսները, որպեսզի խնայեն Ձեր ժամանակը և ամենասեղմ ժամկետում փոխադրեն Ձեր բեռը։ Բեռնափոխադրումների ժամանակ մենք մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի Ձեր բեռը տեղափոխվի պատշաճ պայմաններում և ապահով ու անվնաս հասնի իր նպատակակետին։ 

CRM համակարգի ներդնում, UI/UX դիզայն

Garant Logistics ընկերության պահանջներին համապատասխան իրականացրել ենք մի շարք նախագծեր:

Տրամադրել ենք բիզնես կառավարման հարթակ՝ Bitrix 24-ը նախագծերի առաջադրանքների, կոնտակտների, վաճառքի, շուկայավարման, հաղորդակցության և այլ բիզնես գործընթացների արդյունավետ կառավարման համար, որը նաև ինտեգրված է՝ սոց. ցանցերին, էլ. հասցեներին, հեռախոսակապին և վեբ կայքին:

 

Նախագծել և ստեղծել ենք Garant Logistics ընկերության նոր վեբ կայքը՝ լիովին համապատասխան հաճախորդի պահանջներին, հիմնվելով ժամանակակից տեխնոլոգիաների և գործնական մոտեցման վրա։

 

Պարզություն և Էֆեկտիվություն: Կայքի դիզայնը մշակվել է այնպես, որ հաճախորդները կարողանան հեշտությամբ ու արագ գտնել իրենց պահանջներին համապատասխան ծառայությունները:

 

Ինտուիտիվ Նավիգացիա: Մենք ապահովել ենք հեշտ և պարզ նավիգացիա, որպեսզիօգտատերերը կարողանան առանց դժվարությունների անցնել կայքի տարբերբաժիններից:

Բջջային Հարմարավետություն: Կայքի դիզայնը համատեղելի է բոլոր սարքերի՝ թե բջջային հեռախոսների, թե պլանշետների և համակարգիչների հետ՝ ապահովելով լիարժեք հարմարավետություն տարբեր չափի էկրաններով օգտատերերի համար: