Infoexpertacademy

iNFOEXPERT ACADEMY-ին ստեղծվել է iNFOEXPERT ընկերության կողմից, որը բիզնես ավտոմատացման ոլորտում առաջամարտիկ է և ունի 28 տարվա փորձ։
iNFOEXPERT ընկերությունը հանդիսանում է «1C» և «Bitrix24» ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը և գործընկերը ՀՀ-ում։
iNFOEXPERT ACADEMY-ում կանցկացվում են հատուկ մասնագիտացված դասընթացներ՝ «1C» և «Bitrix24» ծրագրերի հենքով։
iNFOEXPERT ACADEMY-ն նորարարական և առաջատար կրթական համալիր է, որը միտված է կրթությունը հասցնելու նոր մակարդակի: Ակադեմիայում ուսումնական գործընթացի կազմակերպումը հիմնված է անհատական մոտեցման սկզբունքի վրա։ Ակադեմիայում ստեղծված է այնպիսի կրթական միջավայր, որտեղ Դուք հնարավորություն ունեք ոլորտի պրոֆեսիոնալներից սովորել, փորձի փոխանակում կատարել և դառնալ լավագույններից մեկը, ով կլինի պահանջված։
Ակադեմիայի լավագույն սաներին տրվում է բացառիկ հնարավորություն դառնալու iNFOEXPERT ընկերության աշխատակիցը։

UX/UI Դիզայն

Մեր թիմը համատեղ աշխատելով iNFOEXPERT ընկերության հետ, նախագծեց և ստեղծեց կայք՝ որը լիովին համապատասխան է հաճախորդի պահանջներին։ Յուրաքանչյուր դետալ համաձայնեցվել է, իսկ կայքի ֆունկցիոնալությունը լիովին ապահովում է բոլոր անհրաժեշտ գործառույթները։

  • Վճարային համակարգի ինտեգրում:
    Մենք ինտեգրեցինք կայքում վճարային համակարգ՝ ապահովելով օնլայն դասընթացների գնումը։

  • Ավտոմատացում:
    Կայքում կիրառվեց ավտոմատ խմբերի գեներացման համակարգ, որը հեշտացրեց խմբերի ձևավորումը և ուսանողների մասնակցության հաշվառումը։ Նաեւ ստեղծվել է հաճախումների հաշվառման համակարգ՝ բիզնեսի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար։

  • Օնլայն, օֆլայն և հիբրիդ ուսուցում:
    Կայքը թույլ է տալիս իրականացնել դասընթացներ օնլայն, օֆլայն և հիբրիդ տարբերակներով՝ ապահովելով տարբերակված մոտեցում բոլոր ուսանողների համար։

 

 

  • Գիտելիքների ստուգման և իմացության համար վիկտորինայի բաժին:
    Մենք ստեղծել ենք վիկտորինայի բաժին՝ օգտագործողների համար, որտեղ նրանք կարող են լրացնել իրենց տվյալները և անցնել հարցման՝ ստուգելու իրենց գիտելիքների մակարդակը։ Սա ոչ միայն օգտակար է ուսանողների համար, այլ նաեւ տալիս է արժեքավոր տվյալներ ուսումնական գործընթացը կարգավորելու համար։