Laser Lounge

Laser Lounge գեղեցկության սրահը բացվել է՝ տրամադրելու բարձր որակի գեղեցկության և առողջության ծառայություններ, որոնք ներառում են ժամանակակից տեխնոլոգիաներ և պրոֆեսիոնալ մոտեցում: Սրահը սպասարկում է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց:
Laser Lounge-ում հաճախորդները կարող են օգտվել մի շարք ծառայություններից, որոնք վերաբերում են անհատական տեսք հաղորդելուն, սալոնային խնամքի գործընթացներին և ընդհանուր առողջության պահպանմանը: Սրահը աշխատում է միայն բարձրակարգ և լավ պատրաստված մասնագետների հետ, ովքեր տրամադրում են անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի: Խորհրդատվության միջոցով նրանք օգնում են ընտրել այն ծառայությունը, որն առավել համահունչ կլինի հաճախորդի անձնական կարիքներին:
Laser Lounge-ի մոտեցումը հիմնված է հաճախորդների անհատական պահանջների բավարարումների վրա, այնպես, որ նրանք միշտ ստանան առավելագույն առավելություններ իրենց այցից: 

Վեբ կայք, Bitrix24 CRM համակարգ

 

Laser Lounge ընկերության պատվերով պատրաստվել է կայք կատարվել են անհատական ​​նախագծային աշխատանքներ։ Կայքը հնարավորություն է տալիս կապի մեջ մնալ հաճախորդների հետ ուղիղ զրույցի և հետադարձ կապի ձևերի միջոցով, որոնք ինտեգրված են CRM համակարգին, ինչպես նաև առցանց ամրագրման մոդուլին, որը նույնպես ինտեգրված է CRM համակարգին: 

 

Հաճախորդները հնարավորություն ունեն հեշտությամբ հերթագրվել նախընտրած ծառայություններից օգտվելու համար: Կայքը ինտեգրված է WhatsApp ծրագրի հետ՝ հաճախորդներին տրամադրելով տեղեկություններ իրենց գրանցումների մասին, այցելությունը բաց չթողնելու համար։

 Ընկերության համար ներդրվել է Bitrix24 CRM համակարգ, այս հատվածում հավաքագրվում են հաճախորդների տվյալները, իրականացնում են գրանցումները, կարողանում են ուղարկել հաղորդագրություններ՝ SMS, Email մեկ հպումով: Այսպիսով կարողանում են յուրաքանչյուր հաճախորդի ցուցաբերել անհատական մոտեցում՝ տրամադրելով զեղչեր, նվերներ հատուկ առաջարկներ