Majestic Residence

Majestic Residence-ը բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր է՝ տեղակայված Ծաղկաձոր քաղաքի սկզբնամասում։ Համալիրի կառուցապատումը նախատեսվում է ավարտել առաջիկա 6 տարում․ կառուցվում են 12 բազմաֆունկցիոնալ շենքեր՝ յուրաքանչյուրը 8-10 հարկ բարձրությամբ։

Majestic Residence բնակելի համալիրի նախագծման փուլում կատարվել է գեոլոգիական, գեոֆիզիկական ուսումնասիրություն։ Շինությունն ունի 9+ բալ սեյսմակայունություն։ Համալիրի շենքերի առաջին հարկերը նախատեսված են կոմերցիոն տարածքների տեղակայման համար, իսկ բնակելի մասը սկսվում է երկրորդ հարկից։ Majestic Residence համալիրը բազմաֆունկցիոնալ է ու ունի մի շարք հատվածներ՝ ստորգետնյա և բացօթյա ավտոկայանատեղեր, սպորտի համար նախատեսված տարածք, վազքուղի և հեծանվուղի, ներքին բակային տարածք՝ 1,5 հա չափով, լողավազան, սպա, քովորքինգ տարածք, ընթերցարան և շատ ավելին։ Համալիրի տարածքում գործելու է նաև մանկապարտեզ, սուպերմարկետ, ռեստորան, լվացքատուն։ 

Ի դեպ՝ համալիրի բնակարանների գնորդները կարող են որոշել պատերի բաժանումը և դիզայնը, ինչը նշանակում է, որ այստեղ երազանքների բնակարան ստեղծելն ավելի հեշտ է, քան կարող եք պատկերացնել։

CRM համակարգի ներդնում, UI/UX դիզայն

 

 

Մեր թիմը նախագծել և ստեղծել է վեբ կայք՝ յուրահատուկ դիզայնով, որի միջոցով հաճախորդները կարող էին տեսնել կառուցվող շենքը և գնել բնակարաններ այդ շենքում: Իրականացրել ենք CRM համակարգի ներդնում, որը թույլ կտա պահել հաճախորդների տվյալները, ապահովել անհատական մոտեցում և ավտոմատացնել մի շարք գոծընթացներ:

 

 

  • CRM համակարգի միջոցով արդյունավետ կառավարում են հաճախորդի տվյալները, ավտոմատացնելով մի շարք բիզնես գործընթացներ՝ խնայում են ժամանակ, պլանավորվում են հանդիպումներ, կառավարում են վաճառքները և ապահովում է հարթ աշխատանքային գործընթաց։

 

  • Կայքը ոչ միայն ունի տարբերվող դիզայն այլ նաև առանձնանում է իր հարմարավետությամբ: Հաճախորդները կարող են ընտրել ազատ բնակարան, դիտել դրա առանձնահատկությունները (մակերես, գին, հարկ և այլ պարամետրեր) ամրագրել կամ գնել անմիջապես կայքի միջոցով: Հարցերի դեպքում անմիջապես կարող են կայքի միջոցով կապ հաստատել աշխատակիցների հետ: