Norq-Marash medical centre

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում իրականցվում է անհետաձգելի, ամբուլատոր, ստացիոնար և դիսպանսեր բժշկական օգնություն՝ երեխաներին և մեծահասակներին սրտի պաթոլոգիաներով: Այստեղ կատարվում են տարբեր աստիճանի բարդություն ունեցող վիրահատություններ (բացառությամբ սրտի փոխպատվաստման):
Կենտրոնում գործում է միջազգային ծրագրերի բաժին, որը սպասարկում է արտերկրից ժամանած պացիենտներին :

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնն  Առողջապահության ազգային ինստիտուտի և Երևանի բժշկական համալսարանի սրտաբանություն և սրտի վիրաբուժություն մասնագիտությունների հենքն է:

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը մշտապես համագործակցում է արտերկրյա առաջատար կենտրոնների մասնագետների հետ: Ծառայությունների բժիշկները պարբերաբար վերապատրաստվում են և մասնակցում միջազգային համաժողովներին:

 

Բժշկական կենտրոնի ավտոմատացման համակարգ

 

Բժշկական կենտրոնի ռեսուրսների պլանավորման և գործունեության համար CodeWave ընկերության  կողմից ստեղծված համակարգը գործարկվում է բ/կ-ում՝ ապահովելով տվյալների վրահիմնված և արդյունավետ որոշումների կայացում:  Համակարգը չի առաջացնում ոչ մի խնդիր այն ինտեգրվում է շատ հեշտ՝ վճարային համակարգերին և Արմեդ համակարգին:

 

 Մեր մասնագետների թիմը առաջարկեց բժշկական կենտրոնի համար ամենաօպտիմալ լուծումները դա նրանց հնարավորություն տվեց օգտվել վերջին տեխնոլոգիական նորամուծություններից ինչպիսիք են՝

 

  • Պացիենտների մասին թվային տվյալների կենտրոնացված պահպանում
  • Ընդլայնված որոնում և հաշվետվությունների գեներացում

 

 

 

  • Գիտահետազոտական աշխատանքների իրականացում
  • Ծառայությունների վերաբերյալ ցանկացած տեղեկատվության ստացում
  • Ծախսագրման, պահեստի և մահճակալային ֆոնդի գործառույթների ավտոմատացում
  • Փաստաթղթաշրջանառության գործառույթի ավտոմատացում