SIL GROUP

«ՍԻԼ Կոնցեռն»-ը Հայաստանի մասնավոր սեկտորում տնտեսավարող խոշորագույն ընկերություններից մեկն է, իր գործունեությունը սկսել է 1989 թվականին: Ընկերության հիմնադիրները ձեռնարկատիրական գործունեությունը սկսել են ծավալել դեռեւս նախորդ դարի 80-ական թվականներից, երբ սկսվեց պետության կողմից կենտրոնացված ձևով կառավարվող տնտեսության աստիճանական անցումը դեպի շուկայական տնտեսության: Դրան հետևող օրենսդրական բարեփոխումները, որոնք տեղի ունեցան Հայաստանում, նպաստեցին մասնավոր սեկտորի ստեղծմանը և զարգացմանը: Հենց այդ ժամանակ էր, որ Սուքիասյանների ընտանիքը կատարեց իր առաջին ներդրումն ավտոմեքենաների պահեստամասերի և պլաստմասե կենցաղային իրերի արտադրության մեջ: Այնուհետև ստացված շահույթը հաջողությամբ ներդրվեց ձեռնարկատիրական այլ ոլորտներում: Նույն ժամանակահատվածում սեփականաշնորհվեցին մի շարք արդյունաբերական ձեռնարկություններ և սկսեցին գործունեության նոր տեսակների ծավալում և զարգացում՝ մասնավորապես արտադրություն, շինարարություն և սպասարկում: Գործունեության առաջին իսկ տարիներից «ՍԻԼ Կոնցեռն»-ը ձեռք բերեց լայն ճանաչում և լավ համբավ ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհում՝ շնորհիվ արտերկրում բարձր վարկանիշ ունեցող մի շարք ընկերությունների հետ արդյունավետ համագործակցության: Ներկայումս «ՍԻԼ Կոնցեռն»-ին անդամակցում են ավելի քան 40 ընկերություններ, որոնք բազմաբնույթ գործունեություն են ծավալում արտադրության, առևտրի, շինարարության, սպասարկման, ապահովագրության և բանկային ոլորտներում: Ընկերության հաջողությանը նպաստում է նաև արտերկրյա գործընկերների հետ կայուն և վստահելի հիմքերի վրա դրված, սերտ համագործակցությունը: «ՍԻԼ Կոնցեռն»-ը սկսել է իր գործունեությունը 8 աշխատակիցներով, հիմա աշխատակիցների թիվը անցնում է 3,000-ը: