Smart Shippings

Smart shippings ընկերությունը մատուցում է բեռնափոխադրման ծառայություններ, ինչպիսիք են՝ օդային, ծովային, երկաթուղային և ցամաքային բեռնափոխադրումները: Ընկերությունը նաև տրամադրում է ավելացված արժեքի ծառայություններ՝ մաքսային բրոքեր, բեռների ապահովագրություն, պահեստավորում և բաշխում:

Smart shippings ընկերությունը առաջարկում է՝ 

  • բարձրակարգ սպասարկում 
  • շահավետ գներ 
  • արագ և ապահով բեռնափոխադրում 

Վեբ կայք և CRM համակարգ

 

Մեր թիմը  Smart shippings ընկերության պատվերով նախագծել և ստեղծել է կայք, ներդրել է Bitrix24 CRM համակարգը:

Կայքը պատրաստված է անհատական դիզայնով պատվիրատուի պահանջներին համապատասխան, այն իր դիզայնով հարմարեցված է ցանկացած տեսակի սարքավորմամբ դիտելու համար: Կայքն ունի ուղիղ կապ CRM-ի հետ:

 

Համակարգում հավաքվել են մի շարք բիզնես գործընթացներ: Դրանք պարզեցնում են ընկերության ներսում փաստաթղթերի համակարգման գործընթացը: Բոլոր դիմումները, հաշիվ ապրանքագրերը ավտոմատ կերպով անցնում են հաստատման հաշված րոպեների ընթացքում: Համակարգի ներդրման արդյունքում բիզնեսի առաջխաղացման համար բազմաթիվ լուծումներ եղան նաև բարձրացավ վերահսկելիությունը կատարված աշխատանքներում: